Նշանակումից 1 օր անց Խուդավերդյանը հեռանում է Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ պատժամիջոցների պատճառով![]() 16 մարտի 2022 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Yandex-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը նշանակումից 1 օր անց հեռանում է պաշտոնից՝ պատժամիջոցների պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Ընկերությունում 15 տարվա աշխատանքից հետո Խուդավերդյանը կհեռանա նաև տնօրենների խորհրդից և դուստր ընկերություններում զբաղեցրած պաշտոններից։ Այդպիսի որոշում է կայացվել քանի որ Խուդավերդյանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում, որը հրապարակվել է մարտի 15-ին։ Yandex N.V.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը նշել է, որ չափազանց զարմացած են, որ Խուդավերդյանը հայտնվել է պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում։ «Նա շատ ջանք է ներդրել, որպեսզի Yandex-ը զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն»,-ասել է նա։ Տիգրան Խուդավերդյանը Ռուսաստանում Yandex-ի գլխավոր տնօրեն էր նշանակվել մարտի 15-ին։ Խուդավերդյանը Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրենն էր 2019 թվականից, իսկ ընկերությունում աշխատում է 2006-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |