Իսրայելի նոր կառավարությունը դեմ է Պաղեստինի հետ խաղաղության հաստատմանը

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ նոր ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իրեն կապված չի զգում 2007 թվականին ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությամբ, որն ուղղորդված է պաղեստինցիների հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը: .«Աննապոլիսում կայացած խորհրդաժողովի արդյունքներն իրավաբանական ուժ չունեն», - հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը նախարարի լիազորությունների ընդունման արարողության ժամանակ:



Իսրայելի նոր արտգործնախարարի կարծիքով, միակ փաստաթուղթը, որի կատարմանը պետք է հետամուտ լինեն Իսրայելի իշխանությունները, 2003 թվականի խաղաղ ծրագիրն է, որը հայտնի է «ճանապարհային քարտեզ» անվանմամբ:



«Ոչ Իսրայելի կառավարությունը, ոչ խորհրդարանը չի վավերացրել Աննապոլիսում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքները», - ավելացրել է Լիբերմանը: Ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործչի հայտարարությունը շատ դիվանագետների անհարմար դրության մեջ է դրել եւ Իսրայելի ԱԳՆ նախկին ղեկավար Ցիպի Լիվնիին հարկադրել միջամտել իրավիճակին եւ ընդհատել Լիբերմանին,- հաղորդում է BBC-ին:



2007 թվականի նոյեմբերին ամերիկյան Աննապոլիսում կայացած խորհրդաժողովի ժամանակ մերձարեւելյան հակամարտության կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել քննարկելու Պաղեստինի անկախ պետության ստեղծման ուղիները:



Աննապոլիսի խորհրդաժողովը շատերի կողմից դիտվել է որպես ԱՄՆ նախորդ նախագահի վարչակազմի վերջին փորձն իրականացնելու այն, ինչը Ջորջ Բուշն անվանել է խաղաղ կարգավորման սեփական «տեսլականը», որը ենթադրում է երկու պետությունների` Իսրայելի եւ Պաղեստինի, գոյակցությունը:



2007 թվականի նոյեմբերին Պաղեստինի եւ Իսրայելի առաջնորդները պայմանավորվել էին ակտիվ բանակցություններ սկսել հակամարտության կարգավորման շուրջ եւ բոլոր ջանքերը գործադրել մինչեւ 2008 թվականի վերջ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---