ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանը շարունակում է զրկել արցախցիներին գազից միջազգային արձագանքի բացակայության ֆոնին![]() 16 մարտի 2022 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված վիճակին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը շարունակում է զրկել արցախցիներին գազից միջազգային արձագանքի բացակայության պայմաններում։ «Արցախի հիվանդանոցների 70%-ը գազով է ջեռուցվում։ 400 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում։ Հիվանդանոցներում նաև տարբեր տարիքի 46 երեխա կա, 50 նորածին և նրանց մայրիկները։ Ադրբեջանը շարունակում է զրկել արցախցիներին գազից միջազգային արձագանքի բացակայության պայմաններում»,-ասվում է գրառման մեջ։ Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |