ՀՀ դպրոցականները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային կովկասյան օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային կովկասյան օլիմպիադայում

PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային կովկասյան օլիմպիադայում։

Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Արեգ Մկրտչյանը, Վահան Բաղդասարյանը և Հայկ Անդրեասյանն արժանացել են ոսկե, իսկ Կամո Միրաքյանը՝ արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների քանակով Հայաստանի թիմն առաջինն էր մասնակից պետությունների շարքում: Կամո Միրաքյանին ընդամենը 1 միավոր չի բավարարել ոսկե մեդալի շեմը հաղթահարելու համար:

ՀՀ թիմը ղեկավարել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Սուրեն Գրիգորյանը և Գուրգեն Ասատրյանը։

Ռուսաստանի Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ը տեղի ունեցած մրցույթին մասնակցել է 9 երկրի մոտ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---