Մայիսին Իսրայելի Քնեսեթում կարող է ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 2 ապրիլի 2009 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Ես ոչինչ չեմ կարող ասել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխման մասին, որովհետեւ չգիտեմ, թե ինչպիսին է երկրի նոր արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի դիրքորոշումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քնեսեթում «Լիկուդ» կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը: Բայց, նրա խոսքով, խորհրդարանի արձակուրդից հետո` մայիսին, պատգամավորներն անպայման կվերադառնան այդ հարցին: «Ամենայն հավանականությամբ Քնեսեթում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Իսկ հետո` կտեսնենք»,- նշել է Էլկինը:Ինչ վերաբերում է Լիբերմանի հայտարարությանն այն մասին, որ Իսրայելը չի կատարելու Աննապոլիսի համաժողովի պայմանավորվածությունները, ապա էլկինը նկատել է, որ ԱԳՆ ղեկավարն ընդամենը «հնչեցրել է Իսրայելի` իր կուսակցության համար ձայն տված քաղաքացիների տեսակետը»: «Բանակցություններն անհրաժեշտ են, բայց մենք տեսնում ենք, որ դրանք ոչնչի չեն բերում. ահաբեկչությունն ուժգնացել է, մեր քաղաքացիների անվտանգությունը սպառնալիքի տակ է: Նշանակում է` հարկավոր է փնտրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման այլ ճանապարհներ»,- ընդգծել է Էլկինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |