ԱՄՆ-ն հորդորել է Թուրքիային Կիևին փոխանցել ՌԴ-ից գնված Ս-400-ները![]() 21 մարտի 2022 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն բանակցում է Թուրքիայի հետ, որպեսզի Անկարան Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից գնված Ս-400 համակարգերը։ Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է դա Sky News Arabia հեռուստաալիքին։ Ըստ նրա, Անկարային, համաձայնություն տալու դեպքում, խոստանում են հանել Թուրքիայի դեմ գործող պատժամիջոցները և վերադարձնել F-35 կործանիչների արտադրության ծրագիր, գրում է Meduza-ն։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի իշխանությունները հազիվ թե նման գործարքի գնան, քանի որ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թուրքիան ՌԴ-ից 2.5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ Ս-400 համակարգեր գնելու մասին հայտարարել էր 2017 թվականին, իսկ առաջին խմբաքանակը ստացել երկու տարի անց։ Այդ գործարքը խիստ քննադատության արժանացավ ԱՄՆ կողմից՝ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին, ինչպես նաև Վաշինգտոնը հեռացրեց Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ հայտարարելով, թե կործանիչները չեն կարող գտնվել «հետախուզական տվյալներ հավաքագրող ռուսական հարթակի» հարևանությամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |