Պեսկով․ Հրադադարի հարց Կիևի հետ բանակցություններում չի քննարկվում

Պեսկով․ Հրադադարի հարց Կիևի հետ բանակցություններում չի քննարկվում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՌԴ և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին, ասել է, որ հրադադարի հարց չի քննարկվում։

«Փաստն այն է, որ գործողության ցանկացած դադարեցում ազգայնական ստորաբաժանումներն օգտագործում են վերախմբավորման և ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար», - ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա անբավարար է համարել ռուս-ուկրաինական բանակցությունների դինամիկան՝ կոչ անելով բոլոր նրանց, ով կարող է ազդել ուկրաինական կողմի վրա, դրդել «Կիևին ավելի կառուցողական լինել բանակցություններում»։

Անդրադառնալով երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Պեսկովն ասել է, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահներ >b>Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում կազմակերպելու համար պետք է ֆիքսելու բան լինի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երկու երկրների նախագահների հանդիպման համար դեռ պետք է «տնային աշխատանքը կատարել, այսինքն նախ պետք է բանակցել և համաձայնեցնել բանակցությունների արդյունքները։ Դեռ զգալի առաջընթաց չկա»,-ասել է Պեսկովը։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---