Freedom House. Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի գազամատակարարումը

Freedom House. Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի գազամատակարարումը

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Freedom House միջազգային կազմակերպությունը հորդորել է Ադրբեջանին վերականգնել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների անխափան գազամատակարարումը, որոնք շաբաթներով տառապում են ցրտից՝ առանց ջեռուցման և տաք ջրի»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 23-ին այդ հարցին էին անդրադարձել նաև Եվրամիությունը և Human Right Watch-ը։ HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան հորդորել է շտապ քայլեր է ձեռնարկել՝ Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---