Թուրքիան կդադարի օգտագործել Ղարաբաղը որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման

PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դուրս կկորզի Թուրքիայի արտաքին քաղաքականությունից եւ կդադարի նախապայման ծառայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է միջնորդ դառնալ բոլոր տարածաշրջանային հակամարտություններում` Լեռնային Ղարաբաղի, ամերիկա-իրանական եւ վրացա-ռուսական: Բայց Անկարան շատ լավ հասկանում է, որ քանի դեռ նա ադրբեջանամետ դիրք է գրավում ղարաբաղյան հակամարտության հարցում, նա չի կարող միջնորդ լինել հակամարտությունների լուծման գործում»,- նկատել է հայ թուրքագետը: Ինչպես նշել է Արտակ Շաքարյանը, եթե Թուրքիան լրջորեն ցանկանա առաջատար խաղացող լինել իր կողմից առաջարկված Կովկասի կայունության եւ համագործակցության Պլատֆորմի իրականացման գործում, ապա նա կհրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրից` որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---