Առանց ԼՂՀ դիրքորոշումը հաշվի առնելու երկարատեւ խաղաղությունը սկզբունքորեն անհնար է 2 ապրիլի 2009 - 22:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն վերջերս հրապարակել է տարրեր այսպես կոչված «բազային սկզբունքներից», որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում են քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Այդ մասին հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդատվությունները տվյալ սկզբունքների վերաբերյալ անցնում են «ոչինչ համաձայնեցված ու լուծված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված ու լուծված չէ» բանաձեւով: «Այդ իսկ պատճառով, ներկա փուլում, կարծում ենք, վաղաժամ է մեկնաբանել այդ քննարկումների աշխատանքային տարրերը, որոնք կարող են նաեւ վերջնականապես այնպես չձեւակերպվել, ինչպես որ ներկայացրել են համանախագահները: Հետեւաբար, երբ որ տեսանելի լինեն քննարկումների կոնկրետ արդյունքները, այն ժամանակ էլ կգնահատենք, թե որքանով են դրանք ընդունելի մեր ժողովրդի համար եւ արդյո՞ ք առհասարակ իրագործելի են: Առանց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը հաշվի առնելու սկզբունքորեն անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման ու տեւական խաղաղության»,- ընդգծել է Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |