«Օսկարի» հաղթողները հայտնի են![]() 28 մարտի 2022 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հաղթողները հայտնի են։ 94-րդ մրցանակաբաշխությունը տևել է մոտ 3 ժամ։ Այս տարի կազմակերպիչներn առաջին անգամ 8 աnվանակարգի մրցանակները հանձնել են մինչ միջոցառման մեկնարկը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել «CODA․ խուլ ծնողների երեխան» ժապավենը, լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոնը «Շան իշխանությունը» ֆիլմի համար։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում դերակատարման համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում դերի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին է Արիանա Դեբոսը «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանն է՝ Թրոյ Կոցուրը «CODA․ խուլ ծնողների երեխան» ֆիլմի համար։ Լավագույն օրիգինալ սցենարի համար «Օսկարի» է արժանացել Քննեթ Բրանան «Բելֆաստ» ֆիլմի համար, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակի է արժանացել Շան Հեյդերը «CODA․ խուլ ծնողների երեխան» ֆիլմի համար։ Լավագույն օպերատորն է Գրեգ Ֆրեյղերը «Դյունա» ֆիլմի համար։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Encanto-ն, լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Նստիր մեքենայիս ղեկին» գեղարվեստական ֆիլմը։ «Դյունան» մրցանակների է արժանացել Լավագույն վիզուալ էֆեկտների, լավագույն մոնտաժի, լավագույն սաունդթրեքի, լավագույն ձայնի, բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |