Մեծ Բրիտանիայի ՊՆ փոխղեկավարը կքննարկի Բաքվում «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»

Մեծ Բրիտանիայի ՊՆ փոխղեկավարը կքննարկի Բաքվում «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»

PanARMENIAN.Net - Մեկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա հղումով։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բրիտանացի փոխնախարարի հանդիպումներում քննարկման հիմնական թեմաներն են լինելու «Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմական ոլորտում, չլուծված հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև և խաղաղ գործընթացի վիճակը, ինչպես նաև գործակցությունն ականազերծման ոլորտում»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---