Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին ԼՂ-ում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին ԼՂ-ում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։

«Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ զրույցներում ես կոչ եմ արել նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծ Բրիտանիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---