Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում՝ 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ![]() 4 ապրիլի 2022 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում՝ 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ: Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում եզրափակիչ մրցաշարում Տոնականյանը հաղթել է նոկաուտով, իսկ աշխարխի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Մրցաշարին մասնակցել է 21 երկրի ներկայացուցիչ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |