Գյուղապետ․ Կանայք ու երեխաները չեն վերադարձել Խրամորթ, ադրբեջանցիները դեռ Քարագլխում են![]() 8 ապրիլի 2022 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ կային՝ որևէ փոփոխություն չի եղել ոչ մեր կողմից, ոչ իրենց։ Այդ մասին հայտնել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, գրում է «Փաստինֆոն»։ «Կանայք, երեխաներն ու տարեցները դեռ չեն վերադարձել գյուղ, քանի որ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ»,- ասել է Աբրահամյանը։ Ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ ընթանում են բանակցություններ, թե ոչ, Աբրահամյանը որևէ տեղեկություն չի կարողացել հաղորդել։ Մարտի 24-ից Խրամորթից և Փառուխից տարհանված բնակչությունը՝ մասնավորապես կանայք, երեխաներն ու տարեցները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի օջախները, քանի որ և Խրամորթը, և Փառուխը Քարագլխին հաստատված թշնամու ուղիղ նշանառության տակ են, և բնակիչների ֆիզիկական գոյությունը լուրջ վտանգի տակ կդրվի։ Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների: Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |