Լավրով․ ՌԴ-ն կշարունակի օգնել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման գործում![]() 8 ապրիլի 2022 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի օգնել ՀՀ-ին սահմանների պահպանության և պաշտպանունակության ամրապնդման գործում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին։ «Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքից օգնել ձեզ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների պահպանության ապահովման գործում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նաև նշել է, որ հանդիպմանը կանդրադառնան նաև փոխգործակցության հեռանկարներին ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում։ «Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի առավել կարևոր է համադրել գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել էր այդ կազմակերպության անդամներին»,-ասել է Լավրովը։ Նա նաև ասել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը՝ այդ թվում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |