ՌԴ-ում կփակվեն Քարնեգի հիմնադրամի, Amnesty International և HRW-ի ներկայացուցչությունները![]() 9 ապրիլի 2022 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը 15 կազմակերպություն է հեռացրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և բաժանմունքների, ինչպես նաև օտարերկրյա ՈԿԿ-ների ռեեստրից։ Դրանց թվում են նաև Քարնեգի հիմնադրամի, Amnesty International և HRW-ի ներկայացուցչությունները։ Դա նշանակում է նրանց գրասենյակները Ռուսաստանում փակվելու են, գրում է BBC-ն։ Իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել։ Ասվում է միայն, որ այդ կազմակերպությունները հեռացվել են ռեեստրից «գործող օրենսդրության խախտումների պատճառով»։ ՈԿԿ-ների մասին ՌԴ օրենքով, կազմակերպությունները կարող են հեռացվել ռեեստրից երկու պատճառով՝ եթե չեն ներկայացնում ֆինանսավորման մասին տեղեկություններ, կամ եթե ԱՆ-ն դրանց գործունեությունը համարում է հայտարարված նպատակների կամ հաշվետվությանը չհամապատասխանող։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |