Նախարար․ 2022-ի առաջին եռամսյակում ՀՀ է այցելել 250,798 զբոսաշրջիկ

Նախարար․ 2022-ի առաջին եռամսյակում ՀՀ է այցելել 250,798 զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250,798 զբոսաշրջիկ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Զոբսաշրջիկների առավելագույն հոսքը գրանցվել է հունվար ամսին՝ 94,339 անձ, փետրվարին և մարտին՝ 72,262 և 84,197 համապատասխանաբար։

Քերոբյանը նաև ներկայացրել է նախորդ տարիների տվյալներ։ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131 զբոսաշրջիկ է ՀՀ եկել, 2019-ին՝ 333,150։

Նախարարը նաև ներկայացրել է նաև 2016-2022 թվականների տվյալներն՝ ըստ ամիսների։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---