Հասանով․ Ադրբեջանի բանակն ադապտացվում է Թուրքիայի ԶՈւ չափանիշներին![]() 12 ապրիլի 2022 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում շարունակվում են բարեփոխումները, որոնց նպատակն է ադապտացնել բանակը Թուրքիայի ԶՈւ չափանիշներին։ Այդ մասին Հասանովն ասել է Բաքվում Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆետ Դալքիրանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ, գրում է Intefax.az-ը։ Քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցեր։ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ակտիվորնե աջակցել է Ադրբեջանին՝ այդ թվում թուրքական արտադրության սպառազինությամբ մատակարարելով ադրբեջանական բանակին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |