ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Փառուխում հրադադարի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին![]() 13 ապրիլի 2022 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախյան Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ միջադեպը գրանցվել է նախորդ օրը։ «Վերջին 24 ժամում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել Փառուխ բնակավայրի մոտ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, կարգավորել է միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների: Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |