Վարչապետ․ Պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է![]() 13 ապրիլի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնելով 2021-ի կառավարության ծրագրի կատարման արդյունքները հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: Նա նշել է, որ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, նույնականացվել և հուղարկավորվել են 2021 թվականին: Վարչապետը նշել է նաև, որ ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չի ընդունում հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ մեղադրանքները։ «Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը, ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարել է Փաշինյանը: Նա նշել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը 208 անհետ կորած ունի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |