Չավուշօղլու․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում

Չավուշօղլու․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում

PanARMENIAN.Net - ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք այդպիսի պատրաստակամություն հայտնել ենք»,-ասել է Չավուշօղլուն։

ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---