Ավելի քան 22 մլն դրամ՝ պատերազմի հետևանքով ՀՀ-ում գտնվողներին մշտական բնակության վայր տեղափոխելուն![]() 19 ապրիլի 2022 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաներն ավելացնել 22,330,000 դրամով, և դրանք ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման նախագծի իրականացմանը։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու ապրիլի 19-ի նիստում, գրում է «Առավոտը»։ Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվել է՝ արդյոք ընդհանարապես նախատեսվո՞ւմ է առաջին պատերազմի ժամանակ, դրանից առաջ և հետո ՀՀ տեղափոխված, Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ծրագիր կամ գումար։ Հարցը զեկուցող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանից տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար Երեւանի 2022 թվականի բյուջեով միջոցներ նախատեսված չեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |