ՀՀ-Թուրքիա հարաբերությունների թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն![]() 19 ապրիլի 2022 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումներ կանցկացվեն։ Նախաձեռնությունն ԱԺ «Հայաստան» խմբակցությանն է։ Լսումները կանցկացվեն ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում կանցկացվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Չավուշօղլուն խոսել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Վիեննայում կայանալիք հանդիպումը երրորդը կլինի, երկրորդը նույնպես Վիեննայում է եղել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |