ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը![]() 19 ապրիլի 2022 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 35,448,844 դրամ։ 2-ը «Գազպրոմ Արմենիան» է՝ 20,082,842 դրամ, 3-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ 8,631,908 դրամ, 4-րդ տեղում՝ «Գրանդ Տոբակոն» է՝ 7,870,632 դրամ, 5-ը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 5,871,237դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |