Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի![]() 19 ապրիլի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին որոշ ժամանակով բացակայել երկրից՝ Ստրասբուրգում նախատեսված վեհաժողովին մասնակցելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել է դատարանին թույլատրել իր պաշտպանյալին հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, Սահակյանը հայտնել է, որ Գևորգյանն ապրիլի 23-ից 29-ը ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին պետք է մասնակցի, գրում է Sputnik Արմենիան։ «Դատարանը հատկապես կարևորում է այն հարցը, որ միջնորդության հիմքում նշվում է` Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում ելույթներ ունենալ և բարձրաձայնել Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Նման հարցեր այս պահին բարձրացնելը դատարանն արդիական է համարում»,- ասել է Դանիբեկյանը։ Դատավորի խոսքով` չնայած Գևորգյանի` երկիր չվերադառնալու որոշակի հավանականությանը, դատարանը որոշում է թույլատրել նրան Ստրասբուրգ մեկնել: Մինչ այս Գևորգյանի պաշտպանական կողմը քանիցս նման միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որպեսզի թույլատրեն Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Դատարանը, սակայն, միշտ մերժում էր դրանք` ասելով, որ Գևորգյանը կարող է երկիր չվերադառնալ և նիստերին չներկայանալ այլևս։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |