Երուսաղեմում Հայոց ցեղասպանության տարելիցին բողոքի երթ է անցկացվել․ «Քայլում ենք՝ հանուն արդարության»

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության տարելիցին բողոքի երթ է անցկացվել․ «Քայլում ենք՝ հանուն արդարության»

PanARMENIAN.Net - Երուսաղեմում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոքի երթ է տեղի ունեցել` «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» կարգախոսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետը։

Երթի մասնակցիները «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառ էին տանում և ՀՀ դրոշներ։ Երթը մեկնարկել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:

Կորյուն Հովնան վարդապետը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ապրիլի 24-ին բողոքի ցույց է նախատեսվում Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Իսկ ապրիլի 25-ին երթ կլինի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---