ՀՀ-ն Մոսկվայում 5 տարում $242 մլն-ի ներդրում է արել![]() 21 ապրիլի 2022 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի ներդրողները 5 տարում Մոսկվայում $242 մլն ներդրում են արել, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։ Մոսկվայի տնտեսական քաղաքականության և հողային ու գույքային հարաբերությունների գծով փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովի խոսքով, ԵԱՏՄ երկրներից ներդրումները Մոսկվայի տնտեսության մեջ 5 տարում աճել են 2․6 անգամ։ 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի սեպտեմբեր Մոսկվայում ներդրումների ծավալի աճի տեմպերով առաջատարը Բելառուսն էր՝ ուղիղ ներդրումների աճը կազմել է 60%։ Ղրղզական բիզնեսի ներդրումներն աճել են 16%-ով, հայկականինը՝ 9․6%, ղազախականինը՝ 5․1%։ Ըստ ներդրումային և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Օվչինսկու, ԵԱՏՄ երկրները շարունակում են մնալ Մոսկվայի կարևորագույն տնտեսական գործընկերները։ «ԵԱՏՄ երկրների հետ Մոսկվայի արտաքին առևտրի շրջանառությունը 2021-ին կազմել է $24․ 96 մլրդ։ Դա 41․2%-ով ավելի է, քան 2020-ին։ Մոսկվայի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 49%-ով, ներմուծումը ՀՀ-ից, Ղրղզստանից, Բելառուսից և Ղազախստանից աճել է 27․7%-ով»,-ասել է Օվչինսկին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |