Զախարովա․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել22 ապրիլի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի բարձր դիվանագիտական ակտիվության ֆոնին ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմը վերագործակելու փորձերի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Հիշատակված «բարձր դիվանագիտական ակտիվությունը» զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ փոխգործակցությունից։ Նման համընկնումները պատահական չեն լինում։ Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերն իրեն վերագրելու հայտնի հայ-ադրբեջանա-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների առարկան (ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում) և նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված օրակարգը (առկա հումանիտար խնդիրների լուծում, Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստում)։ Այդ ֆոնին մենք հաստատում ենք մեր աներկբա հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը և միաժամանակ լի ենք վճռականությամբ աջակցելու խաղաղ պայմանագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց հետ կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,-ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |