Forbes-ի ՌԴ միլիարդատերերի ցանկում 3 հայազգի գործարար կա

Forbes-ի ՌԴ միլիարդատերերի ցանկում 3 հայազգի գործարար կա

PanARMENIAN.Net - Forbes հանդեսի 2022 թ․ Ռուսաստանի միլիարդատերերի ցանկում հայազգի 3 գործարար կա՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) և Սամվել Կարապետյանը:

«Մագնիտ» ԲԲԸ-ի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին 3.2 մլրդ դոլար կարողությամբ 32-րդ հորիզոնականում է:

Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը 42-րդ հորիզոնականում է՝ 2 մլրդ դոլարով:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 82-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվել է 1.1 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---