ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ-ի կողմից դիվերսիայի փորձի մասին Բաքվի ապատեղեկատվությունը

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ-ի կողմից դիվերսիայի փորձի մասին Բաքվի ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը ՀՀ ԶՈւ-ի կողմից դիվերսիոն գործողության փորձի մասին։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---