Իրավապաշտպան Քավալան Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել․ Պետդեպը հորդորում է ազատ արձակել նրան![]() 26 ապրիլի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին հայտնի իրավապաշտպան Օսման Քավալան Թուրքիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող Ամբերին Զամանը։ «Թուրքիան էլ ավելի թանձր խավարի մեջ սուզվեց։ Գործարար, խաղաղասեր, բարերար և ուղղակի լավ մարդ Օսման Քավալան ցմահ ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության մեջ շինծու մեղադրանքներով»,-ասվում է գրառման մեջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային ազատել Քավալային, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է և հիասթափված թուրքական դատարանի դատավճռով։ Մենք կրկին կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային»,-ասվում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ Պետդեպը նաև հորդորել է Անկարային պահպանել Թուրքիայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և «դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։ Քավալային դատապարտել են սահմանադրական կարգը փոխելու և Թուրքիայի գործող կառավարությանը տապալելու մեղադրանքներով։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ նա մասնակից է եղել 2013-ի բողոքի ակցիաներին։ Այդ գործով մյուս 7 մեղադրյալները դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։ Լրտեսության մասով դատարանը Քավալային արդարացրել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |