«Ռոման» և Մխիթարյանը բանակցում են․ 1 կետի շուրջ անհամաձայնություն կա![]() 28 ապրիլի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։ Կողմերը շատ մոտ են համաձայնության, բայց տարաձայնություն կա մեկ կետի շուրջ՝ պայմանագրի տևողության։ 33-ամյա հայ ֆուտբոլիստը հուսով է, որ պայմանագիրը կերկարացվի 2 տարով, մինչդեռ ակումբի ղեկավարությունն առաջարկում է նրան 1 տարվա պայմանագիր՝ ևս մեկ խաղաշրջանով ավտոմատ երկարացնելու հնարավորությամբ։ Այդ մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, գրում է Euro Football-ը։ Ըստ աղբյուրի, ակումբում վստահ են, որ քննարկումները հաջողությամբ կավարտվեն։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 42 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |