Լուկաշենկո․ Վստահ եմ՝ Միութենական պետությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները![]() 28 ապրիլի 2022 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ նաև այլ երկրներ։ «Վստահ եմ, այդ միությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները»,- ասել է նա ՌԴ Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ ռեգիոնների կողմից շատ մեծ հետաքրքրվածություն է տեսնում Բելառուսի հետ գործակցությունը զարգացնելու առումով։ «Ձեր շնորհիվ մենք ունենք այդպիսի գործակցություն և փորձում ենք միասնական Միութենական պետություն կառուցել նոր սկզբունքների հիման վրա, որպեսզի ոչ ոք նեղված չլինի, որպեսզի զարգանան ինքնիշխան, անկախ պետություններ Բելառուսն ու Ռուսաստանը»,- ասել է նա։ Ավելի վաղ, փետրվարին, Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |