Ալիևը հուսով է` սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի հանդիպումը կլինի մոտ ապագայում

Ալիևը հուսով է` սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի հանդիպումը կլինի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուսով է, որ սահմանազատման հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի հանդիպումը կլինի մոտ ապագայում։

«Ես մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Հայաստանը պետք է խաղաղ պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ։ Հայկական կողմը միայն վերջերս հայտարարեց, որ համաձայն է։ Նույնը՝ սահմանազատման հարցով։ Սպասում ենք, որ շատ շուտով հանդիպումներ տեղի կունենան հանձնաժողովի շրջանակում»,- ասել է Ալիևը «Հարավային Կովկաս․զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսում, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա, Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագիր կնքել Հայաստանի հետ։

«Մենք խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլեր ենք տեսնում հայկական կողմից։ Հայաստանն ու նրա քաղաքական վերնախավը պետք է ընդունեն տարածաշրջանի նոր իրողություններն ու հրաժարվեն ռևանշիզմից։ Բացի այդ, քայլեր են հարկավոր տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության ապահովման համար»,-ասել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---