Ալիև. ՀՀ-ն կարող է հասանելիություն ստանալ ադրբեջանական էներգակիրներին29 ապրիլի 2022 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շատ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերում և որ «Հայաստանը ևս կարող է միանալ տարածաշրջանային զարգացմանը»։ Նա ասել է, որ Հայաստանը միայն կշահի դրանից և կարող է հասանելիություն ստանալ ադրբեջանական էներգակիրներին և որոշ չափով նաև մաս կազմել միջազգային տրանսպորտային միջանցքներում։ «Ադրբեջանի հետ հարաբերերությունների կարգավորումը Հյաաստանի համար հնարավորություններ կբացի, որոնք հիմա անհնար է կանխատեսել»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը: Ալիևն ասել է, որ Հայաստանը «պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից»։ Նա նաև ասել է, որ, եթե Հայաստանի հետ խաղաղ պայմանագիրը ստորագրվի, եթե կիրառվի առաջարկված 5 սկզբունքը, ապա տարածաշրջանում «երկարատև և կայուն խաղաղություն» կհաստատվի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |