Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից 2 մայիսի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։ «Նախատեսվում է ռուսական արտադրանքի արտահանում հայկականի, վրացական և ադրբեջանականի տեսքով»,-ասել են հետախուզության ծառայությունում մայիսի 1-ին, գրում է Civil.ge-ն։ Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի երկրներում արդեն ավելի քան 200 նման ընկերություն է ստեղծվել։ Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։ «Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել ՌԴ 85,000 քաղաքացի և 113 ՏՏ ընկերություն։ ՌԴ քաղաքացիները մոտ 1000 մասնավոր ձեռնարկություն և մոտ 250 ՍՊԸ են բացել ՀՀ տարածքում, որոնք հարկեր են մուծում երկու երկրի՝ ՀՀ և ՌԴ բյուջե»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետխուզության ծառայությունը հայտարարել էր, թե Մոսկվան մաքսանենգության միջանցք է ստեղծում Վրաստանի տարածքով, ինչը Վրաստանի իշխանությունները հերքեցին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը |