Միրզոյանն ԱՄՆ է մեկնում․ Կհանդիպի Բլինքենին![]() 2 մայիսի 2022 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Վաշինգտոնում Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։ Այցը կտևի մինչև մայիսի 6-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |