Աղաջանյան․ ՀՀ-ն կտրականապես մերժել է սահմանի վերաճշգրտման մասին Թուրքիայի ակնարկը![]() 3 մայիսի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով ՀՀ հետ սահմանը վերաճշգրտելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությանը, ասել է, որ նման ակնարկ եղել է, բայց ՀՀ-ն կտրականապես մերժել է այն։ Հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։ Աղաջանյանը շեշտել է․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։ «Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասել է Աղաջանյանը։ Նա հավելել է, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չեն տեսնում։ «Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։ Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը՝ ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նշվել էր, որ նման հարց օրակարգում չկա: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, խոսել է հայ-թուրքական «սահմանի ճշտման համար» հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին։ «Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |