Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին![]() 4 մայիսի 2022 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։ Մաեստրոն նույնպես ներկա էր միջոցառմանը։ Անվանական ցուցանակի բացմանը հաջորդել է դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրել են մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած բեղմնավոր ճանապարհը։ Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։ «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշել է. «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»։ Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ եւ կրթաթոշակներ է հանձնել Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին 2022 թվականի 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։ Անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։ Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։ Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |