Սաղաթելյանը հրապարակել է Փաշինյանի հանրային հրաժարականի պահանջը![]() 4 մայիսի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային հրաժարականի պահանջը։ Ազգային ժողովում նույն պահանջը սկսել է ընթերցել Արմեն Ռուստամյանը, սակայն իշխանական պատգամավորները սկսեցին ծափահարել, սուլել, բացականչել «Նիկոլ, վարչապետ»։ Նիստը ընդմիջվել է։ Ինչպես գրում է Sputnik Արմենիան, Սաղաթելյանի հրապարակած կետերն են․ 1. Փաշինյանը, տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։ 2. Նա խոստովանել է, որ կարող էր խուսափել պատերազմի ու զոհերից, բայց չի արել։ 3. 2021-ի հունիսին խոստացել էր վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։ 4. Իր նախընտրական ծրագրով խոստացել էր, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն` ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և հիմա այլ ճանապարհով է գնում։ 5. Խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերի թիվը։ 6.Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը դժբախտ ելք ունեցավ` հղի հայ կնոջը վրաերթի ենթարկեցին։ «Ելնելով այս ամենից` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,–ասել է Սաղաթելյանը։ Ցուցարարները շարժվեցին Ազգային ժողովի մոտ, որտեղ կմեկնարկել է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |