Ալեքսանյան․ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա![]() 5 մայիսի 2022 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։ «Ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են։ Հանրության լայն շերտեր չեն միանում ընդդիմությանը։ Երբ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամեն օր ասում է` ամեն ինչ ավարտված է, կարծում եմ՝ գնալով նրանց շարժումն է ավարտվելու»,- ասել է Ալեքսանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` քաղաքական առումով որևէ լրջություն չի տեսնում, չնայած հարգում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը։ Մայիսի 4-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։ Նույն պահանջը Արմեն Ռուստամյանը հնչեցրել է նաև ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |