ԱԽ քարտուղար․ Մինչ այս պահն Ադրբեջանի հետ անկլավների հարց չի քննարկվել![]() 5 մայիսի 2022 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, որ՝ երկու կողմից էլ: Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - կառավարությունում լրագրողներին ասել է Արմեն Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։ Նա անհասկանալի է անվանել ընդդիմության պնդումները, թե եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ աղերս չունի»,- ասել է նա։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Ընթերցեք նաև․ Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |