ԱԽ քարտուղար․ Ադրբեջանի 5 կետին 6 կետանոց պատասխան ենք տվել![]() 5 մայիսի 2022 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Նա այդպես է արձագանքել հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել։ «Հայաստանի համար այդ 5 կետում անընդունելի կետ չի եղել։ Հայաստանն իր 6 կետով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծումը»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։ Գրիգորյանն անդրադարձել է նաև դիտարկմանը, թե Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքների նկատմամբ հավակնոտ հայտարարություններով է հանդես գալիս։ «Քարտեզների կամ ընդհանրապես պատմական էքսկուրսիայի մասով ես չեմ պատրաստվում որևէ հայտարարություն անել։ Բոլոր քարտեզները և պատմական փաստերը տեղադրված են, և հանրության ցանկացած անդամ՝ և Հայաստանում, և Ադրբեջանում հնարավորություն ունի քարտեզներին ծանոթանալու և իմանալու, թե որ տարածքն ընդհանրապես պատմականորեն ում է պատկանել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, խաղաղության պայմանագրի հարցերից մեկն էլ հենց միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է։ Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը։ Բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականություն և սուվերենություն ճանաչել»,- նշել է Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Մենք հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը շրջադարձային էր համարել երկու երկրի հարաբերությունների կարգավորման համար Բաքվի առաջ քաշած 5 սկզբունքն ընդունելի համարելու Երևանի դիրքորոշումը։ Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |