Բեգլարյան․ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը![]() 10 մայիսի 2022 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «2020-ի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից և ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների) նվիրված 5000 հայկական հուշարձան է մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել է»,- ասվում է գրառման մեջ։ Բեգլարյանը նշել է, որ մայիսի 9-ին Արցախում նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրերը։ «24 արցախցի դարձել է Խորհրդային Միության հերոս, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ է արժանացել այդ կոչմանը: 7 արցախցի դարձել է Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը նույնպես Ղարաբաղից էր, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (1945-ի մարտին նա դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ )»,-գրել է Բեգլարյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |