Ընդդիմությունը Երևանում 4 ուղղությամբ ավտոերթ է անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով11 մայիսի 2022 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունն իր կողմնակիցների հետԵրևանում ավտոերթ է սկսել մայրաքաղաքի 4 ուղղությամբ։ Ավտոերթերից մեկը սկսվել է Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի մոտից, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհի մոտից: Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել նրանց միանալ իրենց: «Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ ժամը 16։00-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նախատեսված է խոշոր հանրահավաք։ Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցները կզարգացնեն ընդամենը 30 կմ/ժ արագություն: Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |