Պեսկով․ ՌԴ-ն մտադիր չէ ռազմական դրություն հայտարարել

Պեսկով․ ՌԴ-ն մտադիր չէ ռազմական դրություն հայտարարել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն մտադիր չէ ռազմական դրություն հայտարարել երկրի տարածքում կամ առանձին շրջաններում ՝ «Ուկրաինայի հետ իրավիճակի ֆոնին»։

«Ոչ, այդպիսի պլաններ չկան»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, թե Պուտինն, իր նպատակներին հասնելու համար կարող է ռազմական դրություն հայտարարել՝ արդյունաբերությունը բերելով համապատասխան վիճակի։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---