Ցուցարարները շրջափակել են Երևանի քաղաքապետարանը![]() 11 մայիսի 2022 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժման անդամ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։ «Մարդկանց տարակարծության համար գործից հանում են, ճնշում են։ Դե թող հիմա տեսնեն` ճնշումը որն է»,–հայտարարել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, հրմշտոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ «Ներս չենք մտնում, սակայն բոլոր մուտքերը շրջափակում ենք»,–ասել է Սաղաթելյանը։ Ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին մուտքի մոտից։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |