Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին

Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում` մայիսի 16-17-ին։

«Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մենք շփվել ենք ադրբեջանցի գործընկերների հետ սահմանազատման և սահմանային անվտանգության գծով հանձնաժողով ստեղծելու հարցով։ Եվ, կարծես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ Մոսկվայում կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցով»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---