Պետդեպ․ Երկարաժամկետ խաղաղությունը Հրվ. Կովկասում նաև ՌԴ շահերից է բխում![]() 13 մայիսի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությունը Հարավային Կովկասում բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը խոսել է Լեռնային Ղարաբաղի առումով դրական ազդակների մասին և նրան հարցրել են, թե չի մտահոգում արդյոք նրան, որ ռուսները կարող են վտանգել ցանկացած դրական կապերը։ «Երկարաժամկետ խաղաղությունը Հարավային Կովկասում, ինչին փորձում ենք նպաստել, մեր շահերից է բխում։ Դա նաև Մոսկվայի շահերից է բխում։ Մոսկվան, անշուշտ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է»,-ասել է Փրայսը։ Նախկինում ևս ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում ԵԱՀԿ մեխանիզմների միջոցով։ Սակայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն գործակցում Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |